Ապրիլի 8-ին և 9-ին `հինգ ավտոպատահար, ութ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2012 13:45

Ապրիլի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Այգաբաց ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Ղարիբջանյան-Ախուրիկ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Ապրիլի 9-ին, ժամը 07.15-ի սահմաններում, «Մերսեդես-E» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ բետոնե բաժանատար սալիկներին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 9-ին, ժամը 15.20-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում, ջրամբարի դիմաց, իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲԻԴ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 9-ին, ժամը 21.00-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply