Ապրիլի 14-ը` համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2012 13:38


Ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին և ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար.<>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:
Ասֆալտապատման գործընթացին զուգահեռ, մեկնարկել են նաև վերգետնյա երեք անցումների կառուցման աշխատանքները:
Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանը, քաղաքապետը, կարևորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը, ընդգծել է. <>: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները հընթացս կհամալրվեն GPS համակարգով և WiFi կապով:
Պահանջը հստակ է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: <>, շեշտել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու համատեքստում, քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ: Սա, ի դեպ, ինչպես շեշտել է Տարոն Մարգարյանը, վերաբերում է նաև նախորդ տարիներին տրված, բայց դեռևս անավարտ շինարարություններին:
Մայրաքաղաքի արտաքին տեսքն առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի և, ընդհանրապես, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակության և բարձրահարկ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետին է ներկայացվել մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացված <> խորագրով ակցիայի շրջանակում կանանց անվճար բուժօգնության միամսյակի արդյուքները, համաձայն որի նշված ժամանակահատվածում համաբուժարաններ դիմած 12500 կանանցից լաբորատոր գործիքային հետազոտություն է ստացել 9540–ը։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից ստացիոնար բուժոգնության է ուղեգրվել 619 հիվանդ, որոնցից բուժվել կամ բուժման մեջ է 165–ը։ Անվճար խորհրդատվություն են ստացել 63–ը, ևս 63–ը հերթագրման մեջ են ։ Ակցիայի շրջանակում 344 հիվանդ արդեն իսկ անվճար վիրահատվել է ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply