«Նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է». Ս. Զոլյան
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 10, 2012 12:58«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի «խիստ նկատողություն»-ը՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն ասել է. «Առհասարակ, ես ղեկավարվում եմ մի սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է: Իսկ ինչքանով է դա կարող վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել»:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ՝ այն բանի համար, որ ռեկտորը, առանց նախարարության թույլտվության, բացակայել է Հայաստանից:







Facebook
Tweet This
Email This Post
