Արթուր Շահնազարյանից թուրք մրցակիցներն անբաժան են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 10, 2012 11:38

Թուրքիայում ընթացող թենիսի միջազգային պատանեկան մրցաշարի անհատական մրցաշարում ռուսաստանահայ թենիսիստ Արթուր Շահնազարյանը, կիսաեզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով թուրք Մերթ Ադանալին, դուրս Է եկել եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցն Է լինելու ևս մեկ թուրք մարզիկ` Ջեմ Իլքերը:

Զուգախաղերում Շահնազարյանը  ռուսաստանցի Վադիմ Կալյուժնիի հետ միասին, հաղթելով բոլոր մրցակիցներին, իրավունք է ստացել խաղալու եզրափակչում:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply