ՀՀ նախագահը Փարիզում կազմակերպված ցույցերը սադրանք է համարել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 16:07

d5add5b8d680d5b0d5b8d682d680d5a4 Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլը. բոլոր մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել նախաստորագրված փաստաթղթերին:

Նիստին, բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից, մասնակցել են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն ու այդ ուղղությամբ մեր երկրի առաջիկա անելիքները, ամփոփվել են հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումները:

Անդրադառնալով Սփյուռք կատարած այցելություններին` նախագահն ասել է, որ նպատակ չունի ասելու, որ ողջ Սփյուռքը կողմ է ՀայաստանԹուրքիա առկա արձանագրությունների ստորագրմանը: «Ի սկզբանե մենք գիտակցում էինք, որ անհնար կլինի ապահովել ներկայացվածության այնպիսի մակարդակ, որը կբավարարի բոլորին: Բայցևայնպես, կարծում եմ, մեզ հաջողվեց ապահովել հրավիրյալների այնպիսի շրջանակ, որը թույլ տվեց ապահովել կարծիքների ու մոտեցումների լայն սպեկտր: Մեզ համար շատ ավելի կարևոր էր լսել բոլոր հնարավոր մոտեցումները և ստանալ ողջ հնարավոր խորհրդատվությունն այս հարցում: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց»,-ասել է նա:

Նախագահն ասել է նաև, որ ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորումը չի ավարտվում Արձանագրությունների նախաստորագրմամբ: «Ինձ համար Սփյուռքում կայացած քննարկումները չափազանց կարևոր էին նախաստորագրումից ստորագրում, ստորագրումից վավերացում և վավերացումից իրագործում՝ բարդ և աշխատատար շղթայի յուրաքանչյուր օղակում մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ծրագրավորելու առումով»,- ասել է նա:

Անդրադառնալով սփյուռքի բողոքի ակցաներին` Սարգսյանն ասել է. «Ինձ համար ցավալի էր, որ զգացմունքների ալիքի վրա մեր քույրերից և եղբայրներից մի քանիսը կորցրեցին իրենց քայլերի գաղափարական հենքը»:

Նախագահը շեշտել է, որ համահայկական ուղևորությունը Փարիզում Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ դնելով սկսելը խորհրդանշական է եղել:  «Ակնկալում էի, որ պետք է ոչ թե 100 հոգանոց սադրանքով, այլ բազմահազարանոց ցույցով ի հայտ դնեինք մեր համախմբվածությունն ու դիրքորոշումն այս հարցում»,-ասել է նա:

Իսկ սահմանների ճանաչման մասին նախագահն ասել է, որ տարածքային պահանջներ ներկայացնելը հարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ: «Կան 21-րդ դարի քաղաքական մշակույթի իրողություններ, որոնք պարտավոր ենք հաշվի առնել»,- ասել է նա:

Նախագահն ասել է նաև, որ ստորագրման ողջ պատասխանատվությունը կրում են իրենք՝ որպես պետություն և պետական այրեր, «և մենք չենք պատրաստվում պաասխանատվության բեռը դնել որևէ մեկի վրա»:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply