Ապրիլի 6-10-ը հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2012 11:28


Ապրիլի 6-10-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այրվել է 5000 քմ, իսկ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին` 8 հա խոտ:
Լոռու մարզի Օձուն գյուղին հարակից «Պառավաքար» հանդամասում այրվել է 15 հա բուսածածկ տարածք, Ստեփանավանում` 6 հա խոտ և 100 տնկի, Վանաձորի «Տարոն-3» թաղամասում` 5 հա, Սպիտակում` 2000 քմ խոտ, Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին` 5,5 հա խոտ և մոտ 300 եղևնի, Գոգավան գյուղում` 10 հա, Սարատովկա գյուղի մոտ` 3 հա, Ալավերդու «Սանահին-Կայարան» թաղամասում` 3 հա, Սպիտակի կենտրոնական հիվանդանոցի մոտ` 2 հա, Եղեգնուտ գյուղի մոտ` 1,5 հա, Փամբակ-Ալավերդի ավտոճանա¬պարհին` 1 հա խոտ, Վանաձորի ե/գ վագոնների բեռնաթափման կայանատեղում` 3000 քմ խոտածածկ տարածք, 200 փայտակոճ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին` 7000 քմ, Վանաձորի Ֆիդայինների փողոցում` 1000 քմ, Օձունի հայրենական պատերազմի հուշարձանի մոտ` 8000 քմ, Դարպաս գյուղում` 2000 քմ, Տաշիրի գերազմանատան մոտ` 10 հա, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ` 5 հա, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին` 7 հա, Ղուրսալ գյուղին հարակից անտառում` 13 հա, Շնող գյուղում` 20 հա և 3000 քմ, Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցում` 4500 քմ, Ալավերդու քաղաքային փոստի շենքի մոտ` 1000 քմ, Քարաձոր գյուղում` 3000 քմ, Վանաձորի Երևանյան խճուղում` 4000 քմ, Ղուրսալ գյուղում` 1 հա, Վանաձորի Ուսանողական փողոցում` 3000 քմ, Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում` 1,2 հա, Օձունի «Շեկ բլուր» հանդամասում` 1,5 հա, Լեռնապատ գյուղի մոտակայքում` 3 հա, Բազումի լեռնաշղթայում` 8 հա, Պրիվոլնոյե գյուղի մոտ` 300 հա բուսածածկ տա¬¬րածք:
Վայոց ձորի մարզում` Եղեգնաձորի մոտակայքում այրվել է 1500 քմ խաղողի այգի (80 բերքատու ծառով) և 8500 քմ խոտ, Ագարակաձոր գյուղի մոտ` 5 հա, Մալիշկա գյուղում` 18 ծառ և 3000 քմ խոտ:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվել է 4000 քմ, Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին` 4 հա, Արամուս գյուղում` 2 հա, Պտղնի գյուղի ամառանոցների տարածքում` 1 հա խոտ և 100 պտղատու ծառ:
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տարբեր օջախներում այրվել է 1 հա և 6000 քմ, «Դեմեր» հանդամասում` 2 հա, կ տարածք:
Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի մոտակայքում այրվել է 12 հա, Դիլիջանում` 8 հա, Նոյեմբերյանի «Խլագոմ» հանդամասում` 3 հա, Իջևանի Գինու գործարան թաղամասի դիմաց` 1 հա, «Խոզմարագ» հանդամա¬սում` 1500 քմ, Նոյեմբերյանի մոտակայքում` 5000 քմ, Բերդ-Տավուշ ավտոճանապարհին` 1000 քմ, Բերդի Ռելեի գոր¬ծա¬րա¬նի տարածքում` 3000 քմ, Դիլիջանին հարակից «Ղռու¬դաղ սար» հանդամասում` 10 հա, Բերդի «Կածրա¬թա» հանդամասում` 1000 քմ, Իջևան-Ակնաղբյուր ավտոճանա¬պար¬հին` 5000 քմ, Այգեպար գյուղում` 3000 քմ բուսածածկ տարածք:
Արարատի մարզի Խարբերդ գյուղում տարբեր օջախներում այրվել է 5000 քմ և 1 հա, Արտաշատում` 10 հա, Ջրաշեն գյուղում` 4000 քմ, Խարբերդի եկեղեցու մոտ` 2000 քմ խոտ, իսկ Երևան-Երասխ ավտոճանապարհին` 2000 քմ եղեգնուտ:
Սյունիքի մարզում` Կապանի «Բեխ» թաղամասում այրվել է 6000 քմ խոտ:
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում այրվել է 2000 քմ խոտ և ծառեր, Հրազդանի կիրճում` 3000 քմ խոտ և 9 ծառ, Անտառային փողոցում` 1000 քմ, Ծիծեռնակաբերդի անտառում` 1000 քմ խոտածածկ տարածք:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply