«Ազատ դեմոկրատների» ևս մի անդամ է քվեարկելու ՀՀԿ թեկնածուի օգտին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 11:27

«Ժառանգության» հետ նախընտրական դաշինք կազմած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանն օրերս հայտարարեց, որ իր ձայնը տալու է Կենտրոնում մեծամասնականով առաջադրված «Բուրմունք» խանութների սեփականատեր Գարեգին Նուշիկյանին, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետականը։

 – Պարոն Ղազարյան, Ձեր կուսակցության նախագահը հայտարարել է, որ ձայնը տալու է Կենտրոնում Հանրապետականի առաջադրած թեկնածուին։ Կարծում եք այս դեպքում ընդդիմության  դաշտում պայքարելու Ձեր վճռականությունը կասկածի տակ չի՞ առնվի։

– Չէես էլ եմ ճանաչում Գարեգին Նուշիկյանին որպես անհատորպես գործարարբարի համբավ ունեցող մարդլավ ընկերես էլ իմ ձայնը   տալու   եմ  Նուշիկյանին՝ հաշկի չառնելովթե որկուսակցությունում է ինքը։

– Հայտնի է, որ նույն տարածքում առաջադրվել էր ընդդիմության թեկնածու Խաչատուր Սուքիասյանը, նրա գրանցման մերժումից հետո առաջադրվել է եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը։ Փաստորեն, Դուք Սուքիասյանի հետ ընկերներ չեք ու չե՞ք էլ եղել։

– Մոտ ենք եղել Սուքիասյանների ընտանիքի հետբայց էս պահին գերադասում եմ Նուշիկյանին ձայնս  տալ։ Ճանաչում եմ իրեն։ Ուղղակի էդպես եմ նախընտրում ես,էդպես եմ կարծում։ 

«Հրապարակ»

 

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply