«Ժառանգության» ծրագրի փոխարեն՝ երգ ու պար
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 10, 2012 11:17
Երեկ «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ միասին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու փոխարեն երգեցին ու պարեցին փուչիկների շուրջբոլորը: Դե, արի, ընտրող, հասկացիր, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, «50 տոկոսով» հաղթելու դեպքում, ինչ ծրագիր է փորձելու իրականացնել: Ոչ մի խոսք այդ մասին:
Փոխարենը «Ժառանգության» առաջնորդը ելույթում բարբառեց «նոր Հայաստան տանող ճանապարհների, քաղաքացու իշխանության, կուսակցության ցուցակի» մասին: Մի ցուցակ, որը նման է խառը կանաչու կապոցի, որում հայտնի չէ, թե ովքեր են հայտնվել. բլոգերից մինչեւ «հասարակական սեկտորը» ներկայացնող անձինք, երկու ուժերի ներկայացուցիչների «արանքներում»:
«Հայոց աշխարհ»






Facebook
Tweet This
Email This Post
