Ռումբ` Ստամբուլի քաղաքապետարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 11:16

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները շենքի պատի վրա տեղադրված կասկածելի տուփ են նկատել և տեղեկացրել ոստիկանությանը: Ոստիկանները տարածքը փակել են երթևեկության համար և տարհանել քաղաքապետրանաի աշխատակիցներին:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տուփում ռումբ կա: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել այն:

Կատարվում է հետաքննություն: Քաղաքապետարանի մոտակայքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են:

Tert.am

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply