Ատամի ռենտգենը ուղեղի քաղցկեղ է առաջացնում. հետազոտություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 11:12

ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ ատամների ռենտգենը կարող է ուղեղի քաղցկեղի պատճառ դառնալ, տեղեկացնում է «Էյ Բի Սի Նյուզ»-ը։

Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել 20-ից 79 տարեկան` ուղեղի քաղցկեղով հիվանդ ավելի քան 1400 և ևս 1350 առանց չորորակ ուռուցքի մարդկանց տվյալները։

Գիտանականները պարզել են, որ ատամների ամենամյա ռենտգենը 1.4-ից 1.9 անգամ մեծացնում է ուղեղի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Մինչդեռ բոլոր ատամների սկանավորումը մեծացնում է դրա հավանականությունը 2.7-ից 3 անգամ։

Ելնելով հետազոտության արդյունքներից, փորձագետները խորհուրդ են տվել ատամնաբույժերին հնարավորինս քիչ դիմեն ռենտգենի օգնությանը։

Tert.am

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply