Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2009 12:52

Նախագահի թեքնածուներԱյսօր Իրանում մեկնարկած նախագահական ընտրությունները թվով իններորդն են Իսլամական Հանրապետության հռչակման ժամանակներից ի վեր: Ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Քվեարկությունը կշարունակվի 10 ժամ, սակայն կարող Է իշխանությունների որոշմամբ երկարաձգվել մինչև կեսգիշեր:

Իրանի նախագահի պաշտոնին հավակնում Է 4 թեկնածու` երկրորդ ժամկետով քվեարկվող Մահմուդ Ահմադինեժադը, նախկին վարչապետ Միրհոսեյն Մուսավին, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քյարուբին եւ «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի նախկին հրամանատար Մոհսեն Ռըզային: Ներկայիս նախագահական մրցարշավի ֆավորիտ Է համարվում 52-ամյա Մահմուդ Ահմադինեժադը, որը նեկայացնում Է իրանցի պահպանողականներին: Վերլուծաբանները նրա հիմնական մրցակից են համարում 67-ամյա բարենորոգիչ Միր Հոսեյն Մուսավիին:

Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ Է հավաքել քվեների ավելի քան 50 տոկոսը: Եթե հավակնորդներից ոչ մեկին չհաջողվի դա անել, հունիսի 19-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, բայց այս անգամ արդեն կմրցեն միայն 2 թեկնածուներ` առաջին փուլի արդյունքներով առաջատարները:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply