Քաղցկեղը սովորել են բուժել սարդի թույնով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 10:54

Հետազոտողները համոզվել են, որ սարդի թույնը կարող է արդյունավետությամբ գերազանցել կրծքագեղձի քաղցկեղի դեպքում կիրառվող քիմիաթերապիային: Ջեմս Կուկի համալսարանի պրոֆեսոր Նորել Դեյլին 200 հազար դոլար  դրամաշնորհ է ստացել Ավստրալական  ազգային հիմնադրամից` տարանտուլ ու սիդնեյական ձագարասարդի թույնի թեսթավորման համար:

“Սարդի թույնը հակաքաղցկեղային միջոցի լավ տարբերակ է: Ներկայումս փորձեր են կատարվում, որոնց արդյունքների մասին հետևություններ անել  դեռևս վաղ է: Սակայն մենք բնական թույնը կիրառելու  վրա ենք շեշտադրում”, ասում է  աշխատախմբի ներկայացուցիչը: Լաբորատորիայում սարդի թույնից առանձնացվել են մոլեկուլների խմբեր, որոնք տեղադրելու են քաղցկեղի բջիջների հետ նույն միջավայրում և ուսումնասիրելու են դրանց ռեակցիան: Պրոֆեսորը համոզված է, որ այս բարդ խառնուրդը կօգնի արգելակելու քաղցկեղի աճն ու տարածումը, ինչպես նաև քաղցկեղը դուրս մղել օրգանիզմից:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply