Աշխարհի ամենաթանկ տունը.վեց հոգու համար 600 ծառայող

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 10:46

Հնդկական Մումբաի քաղաքում այնքան թանկ է, որ նույնիսկ աշխարհի ամենաթանկ տան տերը `54-ամյա միլիարդատեր Մուկեշ Ամբանին իր տան համար հող գնելու թույլտվություն երկար ժամանակ չէր կարողանում ստանալ: Հիմա Ամբանին ուրիշ խնդրի առջև է կանգնած, նա պետք է իր 27 հարկանի շենքի համար, որ ապրում են 6 մարդ, ծառայողներ գտնի, հաղորդում է The Sydney Morning Herald-ը:
Եթե հավատանք ավստրալիական թղթակիցներին , Մումբաիի հողը այնքան թանկ է, որ տեղի բնակիչներ այնպիսի հասկացողություն ինչպիսին տունն է չունեն, նույնիսկ ամենահարուստ մարդիկ ստիպված են ապրել բնակարաններում: Սակայն մինիմում վեց բնակչի համար այս պնդումը սխալ է: Վերջերս են նրանք տեղափոխվել աշխարհի ամենաթանկ տունը, որը հնդկական միլիարդատեր Մումբաիի վրա նստել է մեկ միլիարդ դոլար:
27-հարկանի տանը, որի անունը “Անտիլիա” է , կա ամեն ինչ, ինչը կարելի է երևակայաել`մի քանի հարկանի մեքենաների կայանատեղի, միայն մի հարկ, որ սպասարկում է վեց ամենահարուստ բնակիչների ավտոմեքենաները: Վերջինները սիրում են հանգստանալ թատրոնի հարմարավետ բազկաթոռներին, որը զբաղեցնում է մի առանձին հարկ, բազմաթիվ սենյակներ կան յոգայի, ֆիտնեսի համար և մի հսկա հատված, որտեղ միշտ ձմեռ է:

“Անտիլիայում” կա հատուկ սարք արհեստական ձյուն առաջացնելու, այն դեպքերի համար, երբ աշխարհի ամենաթանկ շենքի բնակիչները շատ շոգեն, հաղորդում է
ndia Today: Ծառայողների համար, որոնց Մուկեշը պատրաստվում է վարձել շենքը սպասարկելու համար, նախատեսված են առանձին վերելակներ և մուտքեր. հարուստները չեն սիրում հանդիպել իրենց ստատուսին անհամապատասխան սոցիալական այլ խավերի ներկայացուցիչների հետ :
Չնայած շքեղությանը, ինքը միլիարդատերը չի շտապում տեղափոխվել “Անտիլիա”, համարելով որ դա վատ նշան է , հաղորդում է ABC News: Թանկարժեք շենքի բարձրությունը 173 մետր է, իսկ նրա ընդհանուր մակերեսը 37000քառ մետր: Շենքի անունը դրված է ի պատիվ Ատլանտիկ օվկիանոսի առասպելական կղզու:

Դիտվել է 2167 անգամ:
Print Friendly

Leave a Reply