Ոստիկանությունը պարզաբանել է մամուլի հրապարակումը՝ ընտրացուցակների անհամապատասխանության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2012 10:38

Ոստիկանությունը պարզաբանում է մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե տարբեր ընտրատեղամասերի ցուցակներում ներառված են նույն անուն-ազգանունով, ծննդյան թվով ընտրողներ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի «Մեկ անձը` երկու տեղամասում» հոդվածում հրապարակվել են 21 ընտրողների անհատական տվյալները, որոնց անուն-ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը առկա են երկու տարբեր ընտրական տեղամասերի ցուցակներում:

Ոստիկանության կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ 34 ընտրողների ընդգրկումը տարբեր տեղամասերի ընտրացուցակում օրինաչափ է, քանի որ դրանք տարբեր անձիք են: Ընտրողներից չորսի տվյալները կրկնվում են.
mասնավորապես, Իննա Վերլինսկայան հաշվառված է եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի փողոցի 121 շենքի, 3-րդ բնակարանում: 24.03.2012 թ. Շենգավիթ համայնքի Մայիսի 9-ի փողոցի 51 շենքի, 75 բնակարանում հաշվառվելու հիմքով նա հանվել է նախորդ հասցեի հաշվառումից: Մինչ նոր հասցեում հաշվառվելը, նույն օրը` 24.03.2012 թ., տպագրվել է 7/05 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակը: 8/30 ընտրական տեղամասի ցուցակը տպագրելու ժամանակահատվածում վերջինիս տվյալները արդեն իսկ եղել են 7/05 ընտրական տեղամասի ցուցակում:

Ի. Վերլինսկայայի տվյալների կրկնությունը անճշտության արդյունք չէ, քանի որ վերջնական ընտրացուցակները տպագրելիս քաղաքացու անհատական տվյալները ինքնաբերաբար հանվելու են 7/05 ընտրական տեղամասի ցուցակից:

Ռոբերտ Վոլոդի Սարգսյանի, Քնար Նորիկի Սոմինյանի և Գեղամ Արամայիսի Սարգսյանի անձնագրավորման հիմքերը ներկայումս ուսումնասիրվում են, անճշտություններ հայտնաբերելիս ընտրողների ցուցակներում կկատարվեն համապատասխան շտկումներ:

Առաջիկա օրերին ոստիկանությունը կհարապարակի ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply