Լոնդոնի քաղաքապետը մեղադրվում է 5 մլն ֆունտ-ի յուրացման մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 9:24

Բարեգործական կազմակերպությունները, որոնք անօթևաններին օգնություն են հատկացնում, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին կասկածում են 5 մլն ֆունտ ստեռլինգ  պետական միջոցներ յուրացնելու մեջ, որը պետությունը հատկացնում է  անօթևաններին օգնելու համար:

Այդ  մեծ գումարն անհետացել է քաղաքապետարանի բյուջեից Օլիմպիական խաղերի նախօրեին, որոնք տեղի են ոնենալու բրիտանական մայրաքաղաքում, 2012-ի ամռանը: 2011-ին պետությունն ընդհանուր առմամբ 33,8 մլն ֆունտ է փոխանցել կարիքավորներին օգնելու համար, որը պետք է բաշխվեր հաջորդ չորս տարիների մեջ,  համապատասխանաբար`8,5 մլն ֆունտ տարեկան:

Ջոնսոնն առաջին տարին ևեթ 7,5 մլն է հատկացրել բարեգործական ծախսերին, բացատրելով, իբր, որ տնտեսությունը թույլ կտա հետագայում այդ հատկացումներն ավելացնել: Բյուջետային տվյալները ցույց են տալիս, որ երեք տարվա համար հաշվարկված է 28,5 մլն ֆունտ,  այսինքն` հատկացված 33,8 մլն-ից 5,3 մլն պակաս:

Բորիս Ջոնսոնը, որն իր թեկնածությունն է առաջադրել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում երկրորդ ժամկետի համար (ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 3-ին), իր նախընտրական քարոզարշավում երդվել է, որ 2012-ի վերջին հարազատ քաղաքում ոչ մի անօթևան չի մնա:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply