Աջակցություն և մի փոքր ուշադրություն` կին բանտարկյալների նկատմամբ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 15:49

default7Այսօր` համաշխարհային տեսողության օրը, «Հայկական ակնաբուժություն նախագիծ»(ՀԱՆ) բարեգործական հիմնադրամի բժշկական խումբն այցելեց Աբովյան քրեակատարողական հիմնարկ:

Այս հիմնարկը նախկինում հայտնի էր որպես անչափահասների գաղութ, այժմ այնտեղ իրենց պատիժը կրում են կանայք և անչափահասները:

«Մեր այստեղ գալը միայն մեկ խորհուրդ ունի.- ասաց ՀԱՆ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նունե Եղիազարյանը,- մենք փորձում ենք օգնել այս կանանց, ովքեր գտնվում են անազատության մեջ և մեկօրյա սեմինարի միջոցով պարզաբանել թե ինչպես է զարգանում աչքի հիվանդությունները և ինչ անել, որպեսզի այն կանխարգելել»:

Աբովյան քրեակատարողական հիմնարկում գտվող 106 տադապարտյալներից զննվեցին բոլոր նրանք, ովքեր աչքերից գանգատներ ունեին:

«Դատապարտյալ Լեյլի Չոփիկյանը, ով դատապարտվել էր թմրանյութեր տարածելու գորոծով, ասաց, որ անցել է բուժզննություն և նրա մոտ հայտնաբերվել է հեռատեսություն:

default8Բուժզննությունն իրականացնում էին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկները: Բժիշկ Ալեքսանդր Մալայանն ասաց, որ անցած 2 տարիների ընթացքում ՀԱՆ-ը այցելություններ է կատարել 5 քրեակատարողսական հիմնարկներ և զննվել է մոտ 100 հիվանդ: «Բոլոր զննվողների մոտ հիմնականում գերակշռում է ռեֆրեկտիվ խնդիրները, այսինքն հեռատեսությունն ու կարճատեսությունը»,- ասաց նա:

Նունե Եղիազարյանն ասաց, որ ակնոցների կարիք ունեցողներին կբաժանվի ակնոցներ:

Ըստ Աբովյան քրեկատարողական հիմնարկի պետի տեղակալ Արայիկ Ջամալյանի`
դատպարտյալների գերակշիռ մասը այստեղ է հայտնվել առաջին անգամ, բայց կան նաև կրկնահանցագործներ, որնց թիվը շատ չէ:

Բուժզննությունն սկսվել է այսօր առավոտյան և կշարունակվի մինչև օրվա վերջ:

Դիտվել է 1968 անգամ:
Print Friendly

Leave a Reply