«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի ներկայացում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2012 19:03


Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ եւ Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները:
Փոխնախարար Աշոտ Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց իր գլխավորած աշխատանքային խմբի գործունեությունը, հատուկ շեշտելով, որ խմբում հավասարապես ընդգրկված էին ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նա ներկայացրեց Ծրագրի հիմնական դրույթները, որոնք առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության եւ հաշվետվողականության բարելավմանը, ինչպես նաեւ պատասխանեց արտասահմանյան դիվանագետների հարցերին:
ՀՀ Գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվելու է միջազգային հանրությանը ապրիլի 16-18-ին Բրազիլիայի մայրաքաղաքում կայանալիք «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան հանդիպմանը:
«Բաց կառավարման գործընկերության» նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության եւ հաշվետվողականության մակարդակը: Նախաձեռնությունը համակարգվում է միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է 8 հիմնադիր պետություններից` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա եւ Միացյալ Թագավորություն:
Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է միջգերատեսչական խորհրդակցությունների եւ հանրային քննարկումների արդյունքում մշակել Գործողությունների ծրագիր, որով կսահմանվեն կառավարման ոլորտի բարեփոխմանն ուղղված իրատեսական խնդիրներն ու ժամկետները:

«´³ó ϳé³í³ñÙ³Ý •áñÍÁÝÏ»ñáõÃÛáõÝ» ݳ˳ӻéÝáõÃÛ³Ý ßñç³Ý³ÏÝ»ñáõÙ ÐÐ ¶áñÍáÕáõÃÛáõÝÝ»ñÇ Íñ³•ñÇ Ý»ñϳ۳óáõÙ

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply