ՄԱԿ-ը կոչ է անում Սիրիային լրիվ դադարեցնել կրակոցները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 9:01

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայում  շարունակվող բռնության ու մարդու իրավունքների խախտման վերաբերյալ, որոնք հանգեցնում են փախստականների հոսքի աճին:

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը, Գլխավոր քարտուղարը կրկնել է Սիրիայի կառավարությանն ուղղված կոչը` անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները քաղաքացիական անձանց դեմ և լրիվ կատարել  ՄԱԿ-ի և Արաբական լիգայի  հատուկ առաքիչի միջոցով հայտարարված խոստումները: Պան Գի Մունը նշել է, որ կրակը դադարեցնելու ժամկետներին պետք է հետևել առանց պայմանների:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply