Ո՞վ կճանաչվի «Միսս Հայաստան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2012 7:20

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 10-ին, կայանալու է «Միսս Հայաստան-2012» գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթի եզրափակիչ փուլը: NEWS.am-ին կազմակերպիչները հայտնեցին, որ «Միսս Հայաստան-2012»-ում մասնակցելու են 18-ից 24 տարեկան 18 մասնակից, իսկ հաղթող ճանաչված աղջիկը ձեռք կբերի իրավունք մասնակցելու «Միսս աշխարհ-2012» մրցույթին:

Իսկ թե ով է ընտրելու հաղթող մասնակցին, ապա կազմակերպիչները դեռ չեն շտապում բացահայտել ժյուրիի կազմը: Մասնակիցները բեմ են դուրս գալու լոզագեստով, ազգային տարազով եւ երեկոյան զգեստով: Կազմակերպիչները չեն ցանկանում նաեւ բացել փակագծերը, թե ինչ է սպասվում միջոցառմանը:

Նշենք, որ մասնակիցները պետք է ունենան 170 սանտիմետրից ոչ պակաս հասակ եւ մոդելային արտաքին: Ի դեպ, մինչ այժմ Հայաստանը երբեւէ «Միսս աշխարհ» մրցույթին մասնակից չի ուղարկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Միսս Հայաստան-2012» գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթի` YouTube կայքում տեղադրված, այնուհետեւ ջնջված տեսանյութը, որը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում քննարկումների առիթ է հանդիսացել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միսս Հայաստան-2012» կազմկոմիտեի պատասխանատու Մամիկոն Դանիելյանը, անդրադառնալով «Միսս Հայաստան» ազգային գործակալության (հասարակական կազմակերպություն է) կողմից կազմակերպված մրցույթին, նշել էր, որ մեր հանրությունը «շատ վատ է արձագանքել այդ ամենին եւ սխալ է հասկանում»:

Դիտվել է 2589 անգամ:
Print Friendly

Leave a Reply