Սիսիանի հոսպիտալում զինծառայող Հայկ Ղազարյանի մահվան պատճառը մենինգիտ հիվանդությու՞նն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 9, 2012 21:23

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 7-ին, Սիսիանի հոսպիտալում ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանի մահվան պատճառների վերաբերյալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հայկ Ղազարյանը, հնարավոր է, մահացել է մենինգիտ հիվանդությունից: Նա եղբոր հետ միասին նույն զորամասում էր ծառայում:

Հայկ Ղազարյանի ինքնազգացողությունը վատացել է, ժամը 14.00-ի սահմաններում տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ, նկատելով, որ վիճակը չի լավանում, ռեոմոբիլ են կանչել` Երեւան տեղափոխելու համար, սակայն չեն հասցրել, ժամը 21-ի սահմաններում նա մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանը: ՊՆ լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Ղազարյանը զորակոչվել էր Վաղարշապատի զինկոմիսարիատից եւ ծառայություն էր անցնում Գորիսի զորամասում: Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ հայտնի չեն, հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 376-րդ հոդվածի հատկանիշներով` «անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ»:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply