ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը թիվ 32 ընտրատարածքում քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի և բռնի գործողության մասին հաղորդագրություն է ուղղարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 20:28

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը հայտնում է ձեզ թիվ 32 ընտրատարածքում քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի և բռնի գործողության մասին: Խնդրում ենք ձեզ տեղի ունեցածին տալ համապատասխան ընթացք հետագա հնարավոր ապօրինություններն ու բռնությունները կանխելու համար:
Սույն թվականի ապրիլի 8-ին ժամը 18-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող <> ՍՊԸ-ին պատկանող գովազդային վահանակին, թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառը տեղադրելիս, Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից կատարվել է ապօրինի և բռնի գործողություն: Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաներով ուղեկցող շքախմբով մոտեցել և սպառնացել է հաշվեհարդար իրականացնել պաստառը փակցնող անձանց նկատմամբ, պահանջելով անհապաղ դադարեցնել թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառի տեղադրումը: Այնուհետև պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանի որ իր խոսքերով ասած ոչ մեկ իրավունք չունի այլ պաստառ տեղադրել: Կատարված դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Տաշիրի բաժնում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի կողմից հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով պաշտոնական լիազորությունների չարաշահում քրեական գործ հարուցելու նպատակով: Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նշենք որ, Նշան Սողոյանը Տաշիրի քաղաքապետ է հանդիսանում 2002 թ-ից և համարվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մերձավոր անձ, ով նույնպես իր թեկնածությունն է առաջադրել թիվ 32 ընտրատարածքում:
Հասցե` Ք Ստեփանավան Հ Մեղապարտի 6 1901
Էլ. Փոստ`anushavannikoxosyan@gmail.com
Հեռ. 091 336600, 0256 2 14 88
Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության
թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբ
09.04 2012

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply