ՀՅԴ-ն ամենահետևողականն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 20:22

Արա Նռանյանը համոզված է, որ ՀՅԴ-ն, ներկայացնելով 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագիրը, ապացուցում է իր կողմից վերջին տարիներին իրականացված քաղաքականության հետևողականույունը, և հայտարարաված բոլոր թիրախներին հասնելու վճռականությունը: Այսօր, ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ` ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը նշեց, որ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որ այս 5 տարիների ընթացքում ամբողջությամբ հետամուտ եղավ իր կողմից ներկայացրած նախընտրական ծրագրերի դրույթներին:
«Ավելին` ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նույնիսկ ընդդիմադիր կարգավիճակում գործելով, ՀՅԴ-ն ավելի հետամուտ է եղել իր ընտրողներին տված խոստումների կատարմանը, քան իշխող քաղաքական կոալիցիան: Նույնիսկ հանդիպել ենք այնպիսի իրավիճակի, երբ ՀՅԴ-ն ավելի պահանջատեր է եղել կառավարության գործունեության ծրագրում ամրագրված դրույթների իրականացմանը, քան գործադիր իշխանությունը»,- ասաց Արա Նռանյանը:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply