«ՀՅԴ-ի ծրագիրն ունի մաքսիմալիզմ». Դավիթ Լոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 20:19

Շատերը, կարդալով ՀՅԴ նախընտրական ծրագիրը, այն անվանում են մաքսիմալիստական: Այս միտքն այսօր` նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը: Նա ասաց, որ այսօրվա քաղաքական դաշտում ՀՅԴ-ն ունի լուրջ մրցակիցներ և ՀՅԴ հիմնական խնդիրն է լինելու այդ ուժերի նկատմամբ ունենալ առավել էական հաղթանակ:
«Այո’, ՀՅԴ ծրագրում կա մաքսիմալիզմ: Եթե մեծամասնություն դառնանք , մենք պետք է առաջիկա հինգ տարում կարողանանաք հասնել, որ Հայաստանում քաղաքացին լինի ազատ: Հակառակ դեպքում շատ դժվար է լինելու հետագայում ապրել այս երկրում»,- ասաց Դավիթ Լոքյանը

Դավիթ Լոքյանի ներկայացմամբ` ՀՅԴ ծրագրով` արտաքին քաղաքականության կարևոր ուղղվածություններից մեկը պետք է դառնա` պահպանելով հարաբերությունները ԱՊՀ և Ասիական կառույցների հետ հարաբերությունները, սերտացնել Եվրամիության հետ հարաբերություններ:

ՀՅԴ բյուրոյի անդամը շեշտեց, որ ՀՅԴ ամենահիմնական և կարևոր ուժը դաշնակցության կառույցի միասնության մեջ է: Իսկ ՀՅԴ-ն այս ընտրություններին մասնակցելու է խիստ մոբիլիզացված:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply