Հանգամանքները փոխվել են` Բոստանջյանը` ոչ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 20:15

«Վերցրել ես իշխանությունը` պատասխա’ն տուր»,- միտքն այսօր` ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: ՀՅԴ-ի մասին նա կարծիք հայտնեց, որ այն եզակի քաղաքական ուժն է, որի մեջ խռովություն չեղավ, նեղվածություն չեղավ, և ամեն մեկն ունի իր գործը:
«Այսինքն` սա հերթական անգամ ցույց է տալիս այն վեհությունը, որը դրել է իր ծրագրի, իր մոտեցումների, իր սկզբունքների հիմքում ՀՅԴ-ն»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Նա ասաց նաև, որ ներկայացված ծրագիրը բարձր կարգի է, եւ ավելացրեց` «Հանկարծակի էլ չմտածե’ք, թե ինչ-որ իրավիճակներ, հանգամանքները փոխվել են` ես էլ հետն եմ փոխվել. Ես չեմ փոխվել եւ ասում եմ, որ բարձրակարգ ծրագիր է եւ այս ծրագրով պետք է առաջնորդվել»:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply