ՀՅԴ ծրագիրն իրատեսական է. տնտեսագետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 20:11

Այն ծրագիրը, որ ներկայացրել է դաշնակցությունը, իր մեջ ունի ռացիոնալ կարևորագույն տարրեր, բայց որ մեկ կուսակցություն կդժվարանա դա իրականացնել: Իսկ Դաշնակցությունը շատ կարևոր առաքելություն ունի այդ կոնսենսուս մինուս 1-ը զարգացնելու եւ երկրում համակարգային փոփոխություններին օժանդակելու հարցում: ՀՅԴ նախընտրական ծրագրի մասին այսօր, ծրագրի ներկայացման ժամանակ, ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Նա հատկապես կարևորեց ծրագրի այն կետը, որով համախառն ներքին արդյունքի աճ է նախատեսվում երկու անգամ:
«Որովհետև մենք մի պետություն ենք, որը սառը պատերազմի մեջ է գտնվում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ մի շռայլություն, համաձայն որի երկրում իրականացվի տնտեսական քաղաքականություն և ապահովվի այնպիսի հետընթաց, ինչպիսին մենք ունեցել ենք վերջին 4-5 տարիների ընթացքում» ,- ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply