ՀՅԴ-ի հույսն ակտիվ տնտեսական քաղաքականությունն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 20:07

Այսօր, ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին` Արծվիկ Մինասյանը նշեց, որ տարբեր կառավարություններ, տարբեր ժամանակահատվածներում, այս ոլորտը փորձել են համարել գերակա ուղղություն, բայց այդպես էլ այն մնում է ՀՀ տնտեսության ամենախոցելի ոլորտներից մեկը:
«Խնդիրն այն է, որ այս ուղղությամբ չկա հստակ ռազմավարություն, իսկ առաջարկվող մոտեցումները կամ կիսատ-պռատ են, կամ ընթացքում փոփոխվում են:
Խիստ հսկողություն կիրականացվի գյուղատնտեսության ոլորտում վառելաքսանյութերի և այլ նյութերի գների իրացման նկատմամբ: կփոխհատուցվեն նշված նյութերի գների բարձրացման հետևանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասները:
Այսօր պետական աջակցությունը ամբողջ գյուղատնտեսության ոլորտում չի գերազանցում 15 միլիարդ դրամը` ներառյալ ոռոգման համակարգին տրվող սուբսիդավորումը: ՀՅԴ նախընտրական ծրագրի առաջարկով` այն չպետք է պակաս լինի 60 մլրդ դրամից: Ծրագրի հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությանը և գյուղատնտեսական ծրագրերին անրադառնալիս այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա հավելեց, որ բյուջեի եռապատկումն իրատեսական է և արդեն 2013 թվականին մենք ունենալու ենք շուրջ 350 միլիարդ դրամի հավելյալ մուտքեր պետական բյուջե: Բայց ՀՅԴ-ի հույսը մենակ հարկերը, տուրքերն ու սոց վճարները չեն, այլև ակտիվ տնտեսական քաղաքականույունն է, որ պետությունը պետք է ստանձնի:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply