Պետք է կատարվի ամբողջական իշխանափոխություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 20:03


Անկախությունից մինչ օրս մենք չենք ունեցել մի իշխանություն, որ իսկապես ծառայի իր ժողովրդին: Այս մասին այսօր, ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: ԳՄ ներկայացուցիչը հավելեց, որ այսօր Հայաստանում նույնացած են կուսակցություն, իշխանություն և պետություն եզրույթները: Իսկ այս իրավիճակից ազատվելու համար, նրա համոզմամբ, պետք է հրաժարվել նախագահական համակարգից և անցնել խորհրդարանական` վարչապետական համակարգի:

«Այս իրավիճակը չի կարող փոխվել, քանի այս երկրում տեղի չի ունեցել ամբողջական իշխանափոխություն: Ամբողջական իշխանափոխություն, որ կնշանակի ինչպես գործող վարչախմբի, այլև նրան սպասարկող համակարգի փոփոխություն : Մենք գալիս ենք այն առաջարկով, որի քայլերը պետությունը կվերադարձնեն ժողովրդին»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

ԳՄ ներկայացուցիչը նշեց նաև, որ եթե նախկինում ասում էին, եթե ՀՀԿ-ին ձայն տաք, լավ կապրեք, հիմա ասում են, եթե ձայն չտաք, լավ չեք ապրի: Նա նշեց, որ ընտրությունները պետք է դառնան իշխանության փոփոխման միջոց: Եթե ընտրությունները միայն իշխանությունների վերարտադրմանն են ծառայելու, դրանք չեն բերի փոփոխություն:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply