22-ամսական երեխան փրկել է հոր կյանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 18:46

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Լևիսվիլ քաղաքի 22-ամսական մի բնակիչ, որը նույնիսկ չի կարողանում խոսել, փրկել է էպիլեպսիայի նոպայի մեջ հայտնված հոր՝ Լոգան Գոնգի կյանքը: Այս մասին հայտնում է Foxnews-ը:

Երեխան, տեսնելով, որ հայրը վայր է ընկել, ավտոտնակից տուն է վազել` մորը կանչելու համար: Չկարողանալով խոսել՝ երեխան սկսել է թակել դուռն այնքան, մինչև մայրը հասկացել է և բացել այն: Երեխան բռնելով մոր փեշից քարշ է տվել նրան օգնության կարիք ունեցող հոր մոտ:

Պարզվում է` երեխան նույնիսկ բարձ էր դրել հոր գլխի տակ՝ մինչ մորը կանչելը:

Tert.am

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply