Մարսում «փղի գլուխ» են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 18:33

NASA-ի տիեզերական տեսախցիկները Մարսում տարօրինակ լուսնկար են ֆիքսել, տեղեկացնում է «Ֆըրսթ Փոսթ»-ը:

Լուսանկարում երևացող մակերեսի հատվածը նման է փղի գլխի: Գիտնականներն այս երևույթը բացատրում են են նրանով, որ անհայտ պայմաններում տեսած պատկերները, մարդիկ նմանեցնում են իրենց ծանոթ պատկերների հետ:

«Լավայի հոսքը խորտակել է հսկայական մակերես, ամենայն հավանականությամբ` այդ հատվածում այն ինչ-որ արգելքի կամ արգելքների է հանդիպել»,- ասել է Արիզոնայի համալսարանի երկրաբան Ալֆրեդ Մաքյուենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարսի վրա, այլ պատկերներ են հայտնաբերվել, մասնավորապես` «Մարսի դեմքը», սակայն հետագայում պարզվել է, որ այն պարզապես օպտիկական պատրանք է:

Tert.am

 

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply