Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 17:54

Ֆրանսիայում Հինգերորդ հանրապետության սահմանադրության համաձայն, ընտրությունների առաջին փուլից առաջ մեկնարկում է նախընտրական քարոզարշավը:Ֆրանսիայի գերագույն տեսաձայնային խորհուրդը սկսում է օրենքների վերանայումն ու ստուգումը, որի համաձայն, յուրաքանչյուր թեկնածուի  համաքաղաքացիներին դիմելու   ու  ընտրական տեսահոլովակի ցուցադրման համար հատկացվում նույն ծավալով եթերաժամ: Նախընտրական քարոզարշավի ավարտը ապրիլի 21-ի կեսգիշերին “լռության օր” է  լինելու, իսկ ապրիլի 22-ին անկացվելու է ընտրություների առաջին փուլը: Թեկնածուների թիվն ի սկզբանե 16-ն էր, իսկ հիմա ընտրություններին 10 թեկնածու է մասնակցում: Առաջատար դիրքերում գործող նախագահ Սարկոզին է, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, ֆրանսիական ազգայնականների նախագահ Մարին լե Պենը, ընդդիմության ծայրահեղ ձախ  թևի գաղափարներն արտահայտող Ժան Լյուկ Մելանշոն, ինչպես նաև` ցենտրիստ Ֆրանսու Բայրուն: Սարկոզին խոստացել է, որ եթե իրեն ընտրեն, ապա 2016-ին Ֆրանսիան կունենա առանց դեֆիցիտի բյուջե:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply