Բեռնում փողոցի անցումներն այսուհետ կայծկլտալու են Swarovski բյուրեղներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 17:17

Այսուհետ Բեռնում հանրահայտ բյուրեղները կզարդարեն անցումները:

Անսովոր գաղափարի հեղինակները հույս ունեն, որ այդպիսով կարելի է կանխել ավտոճանապարհային պատահարները` հատկապես անձրևի ժամանակ ու գիշերվա ժամերին:

2011-ի տվյալներով Բեռնում  հետիոտնի համար նախատեսված անցումներից միայն 100-ն էր համապատասխանում ընդունված նորմին: Դեկտեմբերին  այդ անցումներում գրանցվել է 35  պատահար, ընդ որում, 5 մարդ զոհվել է, 23-ը ծանր վնասվածքներ  ստացել, իսկ 5-ը հաշմվել:

Իշխանությունների կարծիքով, Swarovski բյուրեղներով դրվագումը դրանք ավելի տեսանելի կդարձնեն լուսարձակների ներքո:

Շուտով փորձնական օրինակը կհայտնվի Զուլգենեկշթրասսեում: Մեկ նման անցումը դրվագելու համար կծախսվի 9,8 եվրո` 1 կգ բյուրեղի համար:

Ճանապարհային վարչությունը պատրաստ է նման վերասարքավորման համար 415 000 եվրո հատկացնել:

 

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply