Հույն հեռուստահաղորդավարի վրա երիտասարդները ձու և թթվասեր են լցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 16:53

Նման ձևով դեմքները պաստառներով ծածկած երիտասարդներն արտահայտել են իրենց դժգոհությունը` հեռուստահաղորդավարի ու նեոնացիստների հարցազրույցի կապակցությամբ:

17 երիտասարդ ուղիղ եթերի ժամանակ ներթափանցել են հեռուստաստուդիա և լուրերը վարողՊանայոտիս Վուրխասի վրա թթվասեր լցրել ու ձու նետել: Տաղավարում գտնվող հյուրը կարողացել է խույս տալ հարձակումից, իսկ Վուրխասի բախտն այնքան էլ չի բերել, նա ու ողջ կահկարասին լղոզվել  է այդ խառնուրդով:

Ինքը` հաղորդավարն այդ արարքը բացատրում է վերջերս լուրերի թողարկման ժամանակ հյուրի կարգավիճակում հունական նեոնացիստական կուսակցության նախագահի հետ հարցազրույցով:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply