ՀՅԴ. Սփյուռքի օժանդակությամբ Հայաստանում արտադրական խոշոր ձեռնարկություններ կբացվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2012 15:32

Սփյուռքի օժանդակությամբ Հայաստանում արտադրական խոշոր ձեռնարկություններ կբացվեն: Այդ մասին ապրիլի 9-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանը` ներկայացնելով ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը: Նրանցից յուրաքանչյուրի համար արտադրության եւ արտահանման կարգավորող հատուկ դաշտ կընդունվի:

«Մենք կմշակենք վարկային համակարգ արտահանման եւ ներկրման համար, իսկ Հայաստան ներկրվող ուղղությունները կախված կլինեն արտահանման ծավալից եւ ուղղություններից: Դիվանագիտական առաքելություններին ներկայացվող գլխավոր պահանջը կլինի Հայաստանից արտահանման ծավալների ավելացումը, հայկական ընկերությունների շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ ներդրումների աճը: Բացի այդ, մենք մտադիր ենք աջակցել ոչ մետաղական հատվածի հանքարդյունահանողներին», – ասել է Նռանյանը:

Ընդհանուր առմամբ, մանր ձեռնարկատիրության համար Դաշնակցությունը մշակել է հակամենաշնորհային օրենսդրություն, որը կվերացնի շուկա դուրս գալու արհեստական խոչընդոտները: Նախատեսվում է բարենպաստ պայմաններ ապահովել Երեւանից 30 կմ հեռավորության վրա գտնվող գյուղատնտեսական ընկերությունների եւ նրանց շահավետ վարկեր տրամադրելու համար: «Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագներին, ապա դրանք չպետք է աճեն 5 տարվա ընթացքում, իսկ հետագայում բարձրացումը կհամաձայնեցվի սպառողների պահանջների հետ: Մենք մտադիր ենք նաեւ ուսումնասիրել գազի գնագոյացումը եւ նրա հիմնավորվածությունը», – նշել է Նռանյանը:

Բացի դրանից, կուսակցությունը կառաջարկի 5-6 հազար սոցիալական բնակարանների կառուցման մեխանիզմներ, որոնք համատեղ կֆինանսավորվեն պետության, բիզնեսի, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից` կախված նյութական դրությունից:

NEWS.am

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply