Այսօր մեռելոց հիշատակի օր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 9, 2012 12:38
Այսօր հանգուցյալների հիշատակության օր է, և բոլոր եկեղեցիներում մատուցվելու է հանգուցյալների հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ այցելելու են իրենց հարազատների շիրիմներին:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:
Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:
Այսօր նույնպես հայտարարված է ոչ աշխատանքային օր:






Facebook
Tweet This
Email This Post
