Բնապահպանական կոնֆերանս` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 9, 2012 12:29

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը ապրիլի 10-ին` ժամը 13:30-18:00, Երևանի Կոնգրես հյուրանուցում
կազմակերպում է Բնապահպանական կոնֆերանս, որին հրավիրվում են ոլորտի մասնագետները, շահագրգիռ կազմակերպությունները, պետական մարմիններն ու Հայաստանի էկոլոգիական վիճակով հետաքրքրված քաղաքացիները:

Կոնֆերանսի նպատակն է եւս մեկ անգամ հանրությանը ներկայացնել ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները եւ առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ:

«Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը եւ բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» եւ ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով եւ այլն: Այսպես այլեւս չի կարող շարունակվել, եւ անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ:

Որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ բնապահպաններն առաջարկում ենք նաեւ դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձեւավորման եւ հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման եւ երկրի տնտեսության բանական զարգացման համար:

Կոնֆերանսի ընթացքում կլինեն ելույթներ, յուրաքանչյուր ելույթից հետո նաև քննարկում:

 

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply