Օշական գյուղում մեծ վեճն ավարտվել է նռնակի պայթեցմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 9, 2012 12:21

Արագածոտնի մարզի Օշական գյուղում ապրիլի 8-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության հեղինակները խորթ հորեղբոր որդիներ են եղել, և վեճը տեղի է ունեցել կենցաղային խնդիրների պատճառով: Արդյունքում Անդրանիկ Պողոսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել:Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:

Թղթակիցը գյուղապետից տեղեկացել է, որ վիճաբանողները  խորթ հորեղբոր որդիներ են, և վեճը տեղի է ունեցել  պապենական շատ հին տան պատճառով: Այդ տունը, ըստ օրենքի, հասել է մի հորեղբոր տղային, ինչը վեճի պատճառ է հանդիսացել: Ավելին` տուժողը ամուսնացած չէ,  ինչպես նաև Օշականի գրանցում չունի: Նա իր մոր հետ վարձով գյուղացիներից մեկի տանն է բնակվում: Գյուղապետը նաև նշեց, որ ոստիկանության աշխատողները դեռևս գտնվում են գյուղում: «Վիրավորն ասում է, որ իրեն խաբել են կենցաղային վեճի պատճառով: Բայց նախնական վարկածով, ոնց որ, ոչ մեկն էլ չի խաբել, այլ  ինքն է նռնակ գցել Քացախ գետի ափին ու տուժել: Ում անունը, որ տվել էր ոստիկանությունը, տարավ հարցաքննության, բայց այդ մարդը ասում է` ես չեմ: Ավելին`  դեպքի վայրում այսօր նռնակի հետքեր` կալցո,  արյուն-բան հայտնաբերվեց: Ներկա պահին այդ ուղղությամբ են աշխատանքներ տարվում»,- պատմեց գյուղապետը:

Գյուղապետը նաև փոխանցել է, որ հիմա պետք է արյունը տանեն փորձաքննության, և եթե այդ արյունը համընկավ տուժողի արյան հետ, ուրեմն ինքն իրեն միամիտ վնասել է:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply