Եվս մեկ կին նախագահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 12:13

Հայտնի ակտիվիստ, որն իր կյանքից քիչ ժամանակ չի հատկացրել սեռերի իրավահավասարության պայքարին, դարձել է Մալավիի նախագահը և հարաֆրիկյան երկրի  պատմության մեջ  պետության առաջին կին ղեկավարը:

Ջոյս Բանդան  պաշտոնապես ղեկավարում է ոչ մեծ աֆրիկյան երկիրը` իր նախորդի` Բինգու վո Մուտարիկի մահից հետո, որը մահացավ անցած հինգշաբթի օրը` սրտի նոպայից: 61-ամյա Ջոյս Բանդան մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, ղեկավարում էր երկիրը` Մալավիի Սահմանադրության համապատասխան:

Սկզբում քաղաքագետները վախենում էին, որ նախագահի մահը կարող է  ճգնաժամի պատճառ դառնա` կապված իշխանության համար պայքարի հետ, սակայն Ջոյս Բանդայի թեկնածության հետ կապված հավանություն է հայտնել նաև նաև Մալավիի  զինվորական ղեկավարությունը:

 

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply