Բրիտանացի գիտնականին շուրջ 600 երեխայի հայր են ճանաչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 11:58

1940-ին արհեստական բեղմնավորման կլինիկայի սերմնահեղուկի  հիմնական դոնոր է դարձել Բերթոլդ Վիզները: Կլինիկան, որը բացել էր Վիզների կինը, հնարավորություն էր ընձեռում կանանց հղիանալու  IQ-ի բարձր ցուցանիշ ունեցող տղամարդկանցից: Այն ակտիվորեն աշխատել է 1940-1960-ականներին: Ենթադրվում է, որ Բերթոլդ Վիզները այն  դոնորներից է, որոնց ջանքերով շուրջ 1500 երեխա է լույս աշխարհ եկել:

Ցնցող բացահայտման հեղինակները 2 տղամարդիկ են, որոնք հայտնաբերել են, որ իրենք  Վիզների կենսաբանական որդիներն են:

Կանադայից ռեժիսոր Բարրի Սթիվենսն ու Լոնդոնի փաստաբան Դևիդ Հոլանցը փնտրել ու գտել են 18 մարդու, ովքեր նույնպես այդ կլինիկայի շնորհիվ են լույս աշխարհ եկել ու հայտնաբերել են, որ նրանցից 12-ի հայրը կրկին Վիզներն է: Սեփական հետաքննությամբ նրանց հաջողվեց պարզել, որ Վիզները, որը մահացել է 1972-ին, 600 երեխայի հայր է: Իսկ եթե դա այդպես է, ապա նա  տղամարդ դոնորների ռեկորդակիր է: Անցած տարի պարզվեց, որ մի անանուն դոնորի շնորհիվ 150 երեխա է լույս աշխարհ եկել: Ընդհանրապես այս բնագավառում դժվար է հետևել, թե տղամարդ դոնորները քանիսի հայր են դառնում:

Շեֆիլդյան համալսարանի փորձագետ Ալան Փեյսին հայտարարել է, որ նման բան լրիվ հնարավոր է, քանի որ ցանկացած առողջ տղամարդ կարող է տարեկան 50 անգամ գենետիկ նյութ հանձնել:

Երբ 1945-ին Վիզներ զույգն իրենց աշխատանքի հաշվետվությունը հրապարակեցին British Medical Journal, ամսագրում, Բրիտանիայի լորդերի պալատը քննադատեց նրանց գործունեությունը, իսկ հետո, Քենթրբերիի արքեպիսկոպոսը նրանց կլինիկան անօրինական  հայտարարելու կոչ արեց:

 

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply