“Տիտանիկի” ուղևորների ժառանգները կայցելեն առասպելական շոգենավի կործանման վայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 11:54

Բրիտանական  Սաուտհեմտոն նավահանգստից ոչ սովորական ուղերթ իրականացավ: “Բալմորալ” զբոսանավը կերթևեկի “Տիտանիկի”  ուղիով ի հիշատակ առասպելական տրանսատլանտյան նավի խորտակման 100 ամյակի:  Նավի վրա “Տիտանիկի” ուղևորների մի քանի տասնյակ երեխաներ, թոռներ և ծոռներ կան: Մնացածը մարդիկ են , ովքեր ցանկանում են այդ առասպելօն մոտ լինել:

Աղետի վայր նրանք կհասնեն ապրիլի 15-ի գիշերը, այսինքն խորտակման ճիշտ օրը, նրանք հայտնի շոգենավի  խորտակման նույն տեղում, որտեղ մինչ այժմ հանգչում  են նավի  բեկորները, ջուրը կգցեն հսկայական ծաղկեպսակ:

Չվերթի տոմսը արժեր 10000դոլար, բայց մտահղացումը արդարացրեց իրեն, ուղեգրերի մեծ մասը գնվել էր դեռ 2008թ.:

“Տիտանիկ ” շոգենավը, որը կառուցվել էր  հարյուր տարի առաջ  տեխնիկայի վերջին խոսքով, համարվում էր  անխորտակ: Սակայն  չվերթի կազմակերպիչների և  անձնակազմի  թույլ տված սխալների  ու  ճակատագրական պատահականության  պատճառով , ինչպես նաև  որոշակի կառուցվածքային  և տեխնոլոգիական թերությունների պատճառով, որոնց մասին ավելի ուշ հայտնի դարձավ, “Տիտանիկը ”  սառցաբեկորին հարվածելով խորտակվեց: Այդ նավաբեկման հետևանքով  զոհվեցին 1517 հոգի: 

“Տիտանիկի” ուղիով  շրջագայության  տոմսը  մասնակիցների  համար սկսում է 2599 ֆունտից մինչև 10հազար ֆունտ: Տոմսերը սկսել են վաճառել 2008թվից և մինչև 2011թ. սկիզբը բոլոր տոմսերը վաճառված էին, սակայն քանի որ մի  քանի  մասնակից հրաժարվեցին իրենց  տոմսերից, վերջին տոմսերը կարելի էր գնել  շրջագայությունից անմիջապես առաջ:

“Տիտանիկի” ճանապարհով շրջագայությունը միարժեք չնդունվեց Անգլիայում:Որոշ քննադատներ կարծում են, որ նման ճամփորդության միտքը ողբերգության վրա գումար աշխատելու անհաջող փորձ է: Սակայն “Տիտանիկի ” ուղևորների ազգականները, հակառակը, կարծում են , որ ճամփորդությանը մասնակցելը  զոհված հարազատների հիշատակը հարգելու միջոց է:

.

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply