Հարավային Օսիայում նախագահ են ընտրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 11:00

Հարավային Օսիայում երեկ կայացել  է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 91%-ի մշակման  արդյունքներով  արդեն շնորհավորել է Լեոնիդ Տիբիլովին հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար: 77 ընտրատարածքի տվյալների համաձայն, նա  հավաքել է 53,76 %, Դավիթ Սանակոևը` 42,99 % ձայն:

Տիբիլովի մրցակից  Սանակոևն ընդունել է իր պարտությունը` հայտարարելով, որ չի փորձի բողոքարկել  քվեարկությունների արդյունքները:

 

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply