Տուլայի մարզում տան տերը հաղթել է չորս կողոպտիչի, լուսանկարներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 9, 2012 8:56

Տուլայի մարզում ձեռներեցը սպանել է երեք ավազակի, որոնք ներխուժել էին իր տուն և ընտանիքի անդամներին զենքով սպառնացել: Կողոպտիչներից մեկին հաջողվել է փախչել, նրան հիմա փնտրում են: Հարուցվել է քրեական գործ, իսկ ով կլինի մեղադրյալը դեռ որոշված չէ: Հանցագործներին դիմադրություն ցույց տվածի փաստաբանը համոզված է, որ իր պաշտպանյալին սպանության համար չեն մեղադրի:

 

Ոչ մեծ և ոչ հարոստ տունը, որ գտնվում է ավանի ծայրում, կողոպտիչների համար դարձել էր անառիկ ամրոց, որը նրանք այդպես էլ չկարողացան վերցնել: Նրանք տարածք են մտել սովորական `բացելով դռան փականը, իսկ տան դուռը նրանց առջև բացել էր տան տերը, համոզված լինելով , որ դրանք ուշացած հյուրեր են:   

Մի քանի ժամ է անցել, բայց կանայք մինչ այժմ վախից դողում են: Անկոչ հյուրերը մտնելով տուն միանգամից հանել են զենքերը և պահանջել կամավոր հանձնել արժեքավոր իրերը: Կողոպտիչները անկողնուց հանել են ամենափոքրերին`առաջին դասարանցի Մարիային և յոթամսական Բելային, սպառնացել , որ կսպանեն երեխաներին, եթե մեծերը  հրաժարվեն խոսել:  Բայց երբ ավազակներից մեկը ատրճանակը ուղղել է փոքրիկի գլխին, տան տերը հարձակվել է կողոպտիչների վրա: Փոքրահասակ և ոչ շատ ուժեղ ընտանիքի հայրը հաշված րոպեների ընթացքում  սպանել է երեք գողերին, չորրորդը  կարողացել է փախչել, բայց վերջին պահին ուժեղ հարվածել է կնոջը, որը դեռ կաղում է: Բայց Էսթինեն լավ է հիշում ավազակի դեմքը և համոզված է, որ նրան կբռնեն: Այդ ահավոր գիշերվա մասին վկայում են ավերված նախամուտքը, ջարդված պատուհանը, որով փախել էր տանտիրոջ աղջիկը, և արյունոտ խալին:

Ինքը Գեղամ Սարգսյանը նույնպես լուրջ վնասվածքներ է ստացել և բավականին արյուն կորցրել, բայց բժիշկները ժամանակին են հասել:

Այս սարսափելի պատմությունը վրդովմունք է առաջացրել Բոգորոդիցկում: Այսպիսի կողոպուտ նախկինում այստեղ չի եղել, իսկ Գեղամ Սարգսյանի ընտանիքին հարևանները բացարձականապես դրական են վերաբերում: Քսան տարի ապրելով այստեղ, այդպես էլ նա առանձնապես չի հարստացել: .

“Նա այնքան աշխատասեր է, որ չեք պատկերացնի: Ձմեռ և ամառ քայլում է ռետինե սապոգներով, հնձում է ,զբաղվում տնտեսությամբ: ես նրանց տանը եղել եմ, բոլորի նման է, ինչ հարստություն , դրա մասին խոսք չկա”,- պատմում է հարևանուհի Լյուբով Տիմոշինան:

Այսինքն կողոպտիչները երկու անգամ սխալվել են, նախ այդ տնից տանելու բան չկար, երկրորդ տան տերը վախեցողներից չէր: Հարձակվողների մասին շատ բան արդեն հայտնի է`անուններն ու հասցեները, և որ նրանք եկել են մերձմոսկովյան համարներով ավտոմեքենայով, որը քշում էին հավատարմագրով: Քանի  դեռ չեն բռնել չորրորդ ավազակին, ոստիկանները կհսկեն վիրավոր Գեղամին, բայց հիմա օգնության և պաշտպանության կարիք ունեն կանայք և երեխաները, որոնք տանն են մնացել:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply