Բրիտանիայում թալանել են պատմական թանգարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2012 7:22

Մեծ Բրիտանիայի հյուսիս արևելքում, համալսարանական Դարեմե քաղաքում, թալանել են պատմական թանգարանը, հաղորդում է  “Россия 24″իը:

Չարագործները տարել են միայն մի նեֆրիտյա արձանիկ և Ցին  գերդաստանի ժամանակաշրջանի բաժակ: Բայց այս երկու իրերի արժեքը գնահատվում է ավելի քան երկու միլիոն ֆունտ ստերլինգ:

Գողության կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ և մի կին: Իհարկե գողունը հայտնաբերվել չի հաջողվել:Թանգարանը հանգստյան օրերին փակ էր, կայքի վրա ներողություն են հայտնում պատճառած անհարմարության համար և հաղորդում ,որ այն կբացվի առաջին հնարավորության դեպքում:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply