Հայ ֆուտբոլիստների թիմերը հաղթեցին Ուկրաինայի առաջնության խաղերում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 8, 2012 8:07

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», չեմպիոնի կոչման համար մղվող սկզբունքային հանդիպում անցկացրեց առաջատարի` Կիևի «Դինամոյի» հետ: «Դոնբաս արենա» մարզադաշտում կայացած խաղում  տանտերերը հաղթեցին 2։0 հաշվով։ «Շախտյորի» կազմում 55-րդ և 80-րդ րոպեներին աչքի ընկան Ալեքս Տեյշեյրան և  Յարոսլավ Ռակիցկին։ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Շախտյորը» հավասարվեց 67 միավոր վաստակած «Դինամոյին»։

Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում էին Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը, հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց  Լվովի «Կարպատներին»։ Ղազարյանը մասնացեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մկրտչյանը փոխարինվեց 76-րդ րոպեին։

«Մետալուրգի» խաղացողներից գնդակները 34-րդ և 50-րդ րոպեներին խփեցին  Ջորջե Լազիչն ու  Վյաչեսլավ Չեչերը։

37 միավորով «Մետալուրգը»  7-րդն է։

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply