Հատուկ գործողությունների արդյունքում, սիրիական բանակը հայտնաբերել է զենք և բանտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2012 4:00

Շաբաթ օրը սիրական բանակը Դամասկոսի մոտակայքում և մի քանի հյուսիսային նահանգներում  գրոհայինների նկատմամբ հատուկ գործողություններ իրականացրեց:  Դումա քաղաքի շրջանում, որը մայրաքաղաքից  12 կմ հեռավորության վրա է, տեղի բնակիչների օգնությամբ  հնարավոր եղավ վնասազերծել  ծայրահեղականների խոշոր հենակետ: Գրոհայինները դաժան դիմադրություն ցուցաբերեցին, նրանցից մի քանիսը զոհվեցին, մնացածը գերի ընկան: Ինչպես հաղորդում է   ИТАР-ТАСС –ը `վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը, ձերբակալվածների մեջ կան նախկին հանցագործներ, որոնց իշխանությունները փնտրում են սպանությունների և մարդկանց առևանգումների համար:

Դամասկոսից  80կմ հեռավորության վրա Յաբռուբ քաղաքում  ահաբեկիչների խումբը որպես հենակետ օգտագործում էր լքված մի ֆերմա, ուր հայտնաբերվեց զենքի պահեստ   և բանտ, որտեղ պահվում էին պատանդներ: Հոլմս քաղաքում, գրոհայինների գրաված Դեյր-Բաալբա շրջանի  վնասազերծման գործողությունների արդյունքում, ականազերծները մի քանի տներում վնասազերծել էլ են պայթուցիկ սարքեր և բնակիչներին տարհանել են: Իրավապահների աղբյուրները  հաղորդել են, որ սիրիական զինվորականները մանրակրկիտ ուսումնասիրում են ճանապարհներն ու խաչմերուկներն, վախենալով, որ դրանք կարող է  ականապատված լինել:

Ապրիլի 10 –ին մոտենալուն զուգահեռ, երբ ուժի մեջ կմտնի կրակի դադարեցման համաձայնությունը`ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատարի հակամարտության կարգավորման պլանի համաձայն, սիրիական  ռազմական աղբյուրները հաղորդում են հակակառավարական խմբավորումների ակտիվացման մասին:

Իր հերթին, ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին քաղաքներում և բնակելի այլ վայրերում այսպես կոչված սիրիական ազատ բանակի, որին սատարում են Թուրքիան  և Կատարը, հենակետերում “պատժիչ գործողությունների ” համար:

Այսպիսով, “Ալ Ջազիրա” հեռուստաալիքը, վկայակոչելով “սիրիական հեղափոխության համակարգող կոմիտեներին”, հաղորդում է հյուսիսային շրջաններ Հոլմսում, Համայում, Իդլիբում  և Հալեպում անցած օրերի ավելի քան   140 մարդու մահվան մասին, որտեղ զորքերը հետապնդում են ապստամբներին: Սիրիական պաշտոնական աղբյուրները այս ամենը չեն հաստատում:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply