Ծեծված թեկնածուն հրաժարական կտա՞

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 8, 2012 3:43


Panorama.am-ի տեղեկություններով` նախօրեին Արմավիրում դաժան ծեծի ենթարկված, թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված Մերուժան Մխոյանը որոշում է կայացրել ինքնաբացարկ հայտնել:
Հիշեցնենք, նախօրեին արդեն տեղեկացրել էինք, որ բախման իմաստը, ըստ շրջանառվող լուրերի, հենց հրաժարական ներկայացնելն է` թեկնածուին ահաբեկել են ու սպառնացել, ինչից հետո պահանջել, որ նա «մարզպետի, քաղաքապետի ու ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի ներկայությամբ հրաժարական տա»:

ԿԸՀ-ից մեր հարցմանն ի պատասխան արձագանքեցին, որ այս պահի դրությամբ Մ.Մխոյանը դեռևս գրանցված թեկնածու է, քանի որ ԿԸՀ-ում ոչ բոլոր բաժիններն են այսօր աշխատում և դիմումներ այսօր չեն ընդունվել: Ավելին ասել դժվարացան:

Նշենք, որ միջադեպի առիթով Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply