«Միկայի» շախմատիստները հաղթեցին ուժեղ հակառակորդի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 8, 2009 15:15
Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի գավաթի խաղարկության 4-րդ տուրում 4-րդ հաղթանակը տարավ տղամարդկանց «Միկա» ակումբը: Մերոնք 3,5:2,5 հաշվով առավելության հասան ուժեղ հակառակորդի`գերմանական «OSG Baden-Baden» թիմի նկատմամբ:
Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Էթյեն Բաքրոյին, Արման Փաշիկյանը` Արկադի Նայդիչին: Խաղաղ ելք ունեցան Լևոն Արոնյան-Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան-Պոնս Ֆրանցիսկո Վալյեխո, Տիգրան Պետրոսյան- Դիետեր Նիսիպյանու հանդիպումները: Զավեն Անդրիասյանը զիջեց Մայքլ Ադամսին:
Վաստակած 8 միավորով «Միկան» 3-րդ տեղում է:
Միավորների նույնպիսի պաշարով առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են Ռուսաստանի Սարատով քաղաքի «Էկոնոմիստը» և Մակեդոնիայի Սկոպյե քաղաքի «Ալկալոիդ» թիմերը:
«Միկա» կանանց ակումբն այս տուրում ազատ էր: Մերոնք 3 միավորով զբաղեցնում են 9-րդ տեղը: 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են «Մոնտե Կարլո», Ռուսատանի Վիդնոյե քաղաքի «Սպարտակ», Թբիլիսիի «Սամայյա» թիմերը:






Facebook
Tweet This
Email This Post
