Սյուզի Կենտիկյանը ռինգում կմրցի թրքուհի Հուլա Սահինի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2009 14:14

Սյուզի ԿենտիկյանՀոկտեմբերի 10-ին Գերմանիայի Ռոստոկ քաղաքի «Ստադ հալլե» մարզասրահում WBA և WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհու կոչումը կփորձի պաշտպանել Սյուզի Կենտիկյանը:

Հայ մարզուհին հաղթել է նախկինում անցկացրած 25 հանդիպումներում: Ընդ որում,նա 16 մրցամարտում հակառակորդների նկատմամբ առավելության է հասել նոկաուտով: Կենտիկյանի մրցակցուհին WIBF վարկածով պրոֆեսիոնալների հանդիպումներում անպարտելի համարվող թրքուհի Հուլա Սահինն ՝ 35 տարեկան, Սյուզիից 13 տարով մեծ:

Թրքուհին 20 հանդիպում է անցկացրել՝ նույնքան հաղթանակով: Ընդ որում, նա նոկաուտով առավելության է հասել 2 հանդիպումում: Հավելենք, որ Սահինը Կենտիկյանի հետ մրցելու համար քաշ է գցել: Նա թեթև  քաշային կարգից տեղափոխվել է գերթեթև քաշային կարգ:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply