Հունան Պողոսյանը աշխատում է իր տեղում, ես` իմ. Ներսես Նազարյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 7, 2012 23:09

Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը հերքեց տեղեկությունները, որ իրեն նշանակելու են Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի փոխարեն; NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նման բան չկա, «Հունան Պողոսյանն աշխատում է իր տեղում, ես` իմ»,- նշեց նա:

Ի դեպ, Ներսես Նազարյանը պատրաստվում էր գնալ եկեղեցի` մասնակցելու պատարագին, ընտանիքով պատրաստվում են տոնել Սուրբ Զատիկը:

Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետն ապրիլի 7-ը` մայրության եւ գեղեցկության օրը, նշել է իր ընտանիքի կանանց` կնոջ, դստեր, հարսի եւ քույրերի հետ` շնորհավորելով նրանց: Նրա փոխանցմամբ` ավելի մեծ շուքով նշել են մարտի 8-ը, իսկ ապրիլի 7-ին պարզապես շնորհավորել է: Ընդհանրապես, Ներսես Նազարյանը չի կարեւորում նվերները` շեշտելով, որ ամեն օր էլ իրար շնորհավորում են, իրարով ուրախանում;

Անդրադառնալով վաղը` ապրիլի 8-ին մեկնարկող քարոզարշավին` Ներսես Նազարյանը նշեց, որ ոստիկանությունն ակտիվորեն պատրաստվում է ընտրությունների, որոնց մասին հասարակությանն ամեն օր տեղյակ են պահում: Մասնավորապես, այդ նպատակով ստեղծել են մի շարք հեռախոսահամարներ, վերահսկման շտաբ, կազմակերպում են կլոր սեղաններ եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ոոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը նշանակվելու է Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Նազարյանն այդ պաշտոնին նշանակվելու է գեներալ-մայոր Հունան Պողոսյանի փոխարեն: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր դեռ Ալիկ Սարգսյանի օրոք եւ, ըստ շրջանառվող լուրերկ Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո որոշ խնդիրներ ուներ ոստիկանապետի հետ:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply