Ավտոպատահար Ծաղկաձոր-Հրազդան ճանապարհին, 4 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2012 14:35

Ապրիլի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան Ծաղկաձոր-Հրազդան ճանապարհին՝ Ծաղկաձորի օղակաձև խաչմերուկից դեպի Հրազդան ընթանալիս, կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարե շինության պատին:
Պատահարի հետևանքով չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply