Վարորդը գիտակցության չգալով մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2012 14:31

Ապրիլի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 54-ամյա Արայիկ Մարգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply